Չինաստանը արգելել է BBC World News-ի հեռարձակումը

97

Չինաստանի իշխանություններն արգելել են BBC World News-ի հեռարձակումը հաշվետվությունների ներկայացման պահանջների խախտման և երկրի ազգային շահեր վնասման պատճառաբանությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Չինաստանի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր տնօրինության հայտարարությանը:

«Քանի որ հեռուստաալիքը չի բավարարում Չինաստանում որպես արտասահմանյան ալիք հեռարձակվելու պահանջներին, BBC World News-ը չի կարող շարունակել գործել ՉԺՀ-ում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ իշխանությունները չեն քննարկի հեռուստաալիքի դիմումը նոր տարում, որը Չինաստանում սկսվել է փետրվարի 12-ի գիշերը: