Մենք շատ ակտիվ աշխատում ենք մեր ռազմավարական գործընկերների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Վրաստանի ԱԳՆ ղեկավար

113

Սև ծովը մեծ տնտեսական նշանակություն ունի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, կապի զարգացման, ինչպես նաև ստորջրյա  օպտիկամանրաթելային մալուխների համակարգի ստեղծման համար.  Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալքալիանին այսպես է գնահատում տարածաշրջանի համար Սև ծովի տնտեսական նշանակությունը:

Վրացի դիվանագետի խոսքով՝ վրացական դիվանագիտական կորպուսը մոբիլիզացվել և ակտիվորեն աշխատում է այս բոլոր ոլորտներում:

«Մենք շատ ակտիվ աշխատում ենք Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի մեր ամերիկացի գործընկերների, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վրաստանը մասնակցում և արժանի գործընկերություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի ամենակարևոր աշխարհառազմավարական նախագծերում»,- Զալքալիանիին է մեջբերում «Կավկազ–օլնայնը»։