Հովիկ Աղազարյանը ծանր է տարել նախօրեի միջադեպը․ «Հրապարակ»

137

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն անասելի ծանր է տարել նախօրեի միջադեպը, երբ մի խումբ դաշնակցական երիտասարդներ փողոցում մոտեցել են իրեն ու «ՔՊ-ական դավաճան» անվանել։ «Ամենասարսափելի բառերից մեկը մեր լեքսիկոնում, թե հայոց լեզվի մեջ դա «դավաճան» բառն է, առավել եւս՝ հայրենիքի նկատմամբ։ Բնական է, որ ծանր էր»,- երեկ մեր լրագրողին ասել է Աղազարյանը, նաեւ հավելել․ «Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք էմոցիոնալ ֆոնի վրա իրավունք ունեն անգամ իմ հասցեին նման արտահայտություն անեն, բայց այդպիսի բան ասողների մեծ մասն այդպիսի բաներ անում են կոնկրետ շահադիտական նպատակներով։ Հիմա, թե ով որ դեպքն է՝ չես կարող տարբերել»։

Պատմեց, որ ինքը երիտասարդներին խնդրել է, որ դիմեն իրավապահներին, եթե կարծում են, որ ինքը դավաճան է։ «Մի աղջիկ ասաց, որ մեր դիմումը չեն ընդունում։ Ես փոխանցել եմ իմ հեռախոսահամարը եւ ասել՝ դիմեք, երբ չեն ընդունի, զանգեք՝ ես կմիջամտեմ»,- ասել է Աղազարյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում