Կարո Փալյանը 20 հայի գլխ ատել երազող ադրբեջանուհու դեմ հայց է ներկայացրել

125
{"source_sid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1613067901702","subsource":"done_button","uid":"49E6EA57-067B-4BD1-9505-A11F6D05721C_1613067888090","source":"share_action_sheet","origin":"unknown"}

Կարո Փայլան, հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր։ Ստամբուլի Յեշիլքոյ թաղամասում գտնվող հայկական նախակրթարանի հիմնադիր ներկայացուցիչն է։

2015 թվականի ամռանը խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ երեք հայերի հետ անցել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Կարո Փայլանի հայկական ընտանիքը ծագում է Մալաթիայից։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը։

Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ անցել է Թուրքիայի Մեջլիս։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Կարո Փայլանին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդա:

Mamul.am-ը գրում է. Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադ րանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, ով հայտարարել է, որ ուզում է գլխ ատել քսան հայի:

Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ ոչինչ չի լինի»: Նա առանց երկմտելու պատասխանել է. «Ես քսան հայի գլուխ կկտ րեի»:

Armenia 23.ru