Խաղերի տեսությունը ըստ Ռոբերտ Աումանի. պատերազմ և խաղաղություն

910

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի անդրադարձը խաղային տեխնալոգիանների հիմնախնդրին որպես արդի, սրնթաց զարգացող աշխարհը հասկանալու մեթոդաբանության, –

Նոր աշխարհակարգի ձևավորմամբ ուղղեկցվող արագընթաց փոփոխություններով (խառնաշփոթություն, անորոշություն, մարգինալություն) պայմանավորված արդիականացել է քաղաքական գործընթացների ուսումնասիրության խաղային տեխնոլոգիաների կիրառման տրամաբանությունը: Ավելին արագընթաց փոփոխությունների նպատակամետ իրականացման համար խաղերի տեսությունը և խաղային տեխնոլոգիաների կիրառման տրամաբանությունը քաղաքական գիտության մեջ սկսվեց կիրառվել որպես քաղաքական գործընթացների մոդելավորման առանձնահատուկ բաղադրիչ:

2005 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Ջոն Աումաննը 50 տարուց ավելի է ուսումնասիրել է խաղերի տեսությունը: Նա ծնվել է 1930 թ Գերմանիայում օրթոդոքս հրեաների ընտանիքում: Ավարտել է ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնալոգիական ինստիտուտը: 90-ականներից Իսրաելի մաթեմատիկների խորհրդի անդամ է եղել, որդին զոհվել է 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմում:  Բազմիցս դասախոսություններով հանդես է եկել Անկարայում, Բաքվում,  Պետերբուրգում, և այլուր, բայց երբեք չի հրավիրվռլ Երևան:   Լինելով Ջ. Նեշի աշակերտներից և հիմնվելով նրա հավասարակշռության ուսմունքի վրա, Աումանը ուսումանսիրել է խաղացող կողմերի մարտավարության փոխգործողությունները, որոնք միտված   լինելով  խաղաղության  պարտավոր են կանխատեսել մեկը մյուսի հետագա քայլերի որակը և  ռազմավարական նպատակները:

Ռ Աումանն առկա կոնֆլիկտները, պատերազմները, ռիսկերը և դրանցով պայմանավորված անորուշություններով հագեցած խաղային գործընթացները վերլուծում է և՛ ռացիոնալ, և՛ իռացիոնալ տրամաբանության մեջ: Այդ համատեքստում խաղաղություն հաստատելու համար կարևորում է պատերազմի ֆինանսավորման աղբյուրները, նպատակները, և իհարկե այն կրող ժողովրդի ՈԳԻՆ, ինչպես նաև գեներալների իմացության ու նվիրվածության մակարդակը:

 «Պատերազմ և խաղաղություն»   խորագրով իր ՆՈԲԵԼՅԱՆ դասախոսության մեջ Աումանը առաջարկեց երկարատև ռազմական հակամարտությունները (օրինակ ՝ արաբա-իսրայելական պատերազմները) դիտարկել որպես կրկնվող խաղեր։ Ըստ Ռ. Աումանի նման խաղերում կոմպրոմիսային քաղաքականությունը հույս է տալիս նոր զիջումների և օբյեկտիվորեն հանգեցնում է նոր պատերազմների: Այստեղից Ռ. Աումանը գործնական եզրակացություն է անում, որ սպառազինությունների մրցավազքը, ստեղծելով պատերազմի հուսալի սպառնալիք, ավելի արդյունավետ է դրանց կանխարգելման համար. ԵԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ՊԱՏՐԱՍՏՎԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ: Եթե գոյություն ունի ագրեսոր, ապա հակամարտության երկրորդ մասնակցի պացիֆիստական նկրտումները ավելի հավանական է, որ կհանգեցնեն պատերազմի և  ցավալի պարտության:  Այսինքն,եթե ուզում ես խաղաղություն ապա քո զինված լինելով՝ ցուցադրիր և ապացուցիր պատերազմի քո պատրաստվածությունը: Հետևաբար խաղաղություն նվաճում են հզորանալով, և ոչ թե զիջումներով, կամ անհիմն խաղաղություն, նաև պատերազմի նկատմամբ վախ ու խուճապ սերմանելով:

Աշխատանքը և կյանքը անընդհատ շարժման մեջ են և շահում է նա, ով ավելի արագ է կողմնորոշվում իր քայլերում: Բոլոր քայլերը անհրաժեշտ է զուգամիտել հանրային շահի և սպասումների հետ: Եթե գեներալը պատրաստվում է գրոհել հակառակորդի վրա, ապա պարտավոր է հաշվարկել իրեն խանգարող հակաքայլերը: Գեներալի օրինակով հարկավոր է գիտակցել, որ մեզ շրջապատող, լինի դա ամուսին, երեխա. նույնպես մարտավարություն են վարում մեր դեմ: Նման մոտեցումները սովորեցնում են զարգացնել ռազմավարական գիտելիքներ՝ ընդունելով, որ խաղերի օգնությամբ կանոնակարգվում է որոշումների ընդունման  և՛ մարտավարությունը, և՛ ռազմավարությունը: Աումանը խաղերի տեսության եզակի տեսաբանն է որը ընդունում է մաթեմատիկական մոդելավորման անհրաժեշտությունը ոչ թե գերակայությունը, և միաժամանակ շեշտադրում՝ միայն մաթեմատիկական բանաձևերով ռազմավարություն և մարտավարություն մշակելու աննպատակահարմարությունը:

Այդ համատեքստում Աումանը հենվելով կրոնի և  բարոյականության վրա, առաջարկում է յոթ պատումներ (նարատիվներ), որոնք սովորեցնում են

Պատում 1 « Պարտվածը պահում է իրեն առ ոչինչ կեցվածքով»

Պատում 2. « Բախտավոր ձեռք» Նախօրոք մշակված «բախտավոր ձեռք» առեխծվածային պիտակի շնորհիվ խաղացողներից մեկը, որոշ ժամանակով, խիստ հաջողակ է դառնում: Որոշ ժամանակ հետո, այդ «բախտավոր ձեռքի» հաջողությամբ ոգեշնչված խաղի մեջ ներքաշված մեկ այլ խաղացողի հաջողվում է ավելի արդյունավետ խաղալ, քանի որ հակառակորդի բոլոր ուժերը ուղղվում են բախտավոր ձեռքի դեմ…:

Պատում 3. «Լինել կամ չլինել առաջնորդ» Այս դասը մշակվեց նավարկումների մրցումներից հետո, երբ հաղթանակի մեջ վստահ նավը հետևում է իրեն հաջորդի քայլերը իսկ քամու ուղության փոփոխությունից օգտվելով երկրորդը հաղթում է: Նավարկումները մրցութային ռազմավարություն ունեն ՝առաջինը կատարում է այն բոլոր քայլերը, որը կատարում է երկրորդ նավը: Այս մրցույթում առաջինը պետք է իմիտացիա անի երկրորդի բոլոր քայլերը, որ պահպանի իր առաջին տեղը: Դա կոչվում է«ընդօրինակման» մարտավարություն:

Պատում 4 « Կանգ եմ առել» Այս պատումի հիմքը Մարտին Լութերի գործունեությունն է: Երբ նրանից պահանջվեց հրաժարվեց  սեփական համոզմունքներից նա պատասխանեց. «Ես չեմ ուզում և չեմ կարող, քանի որ իրավունք չեմ վերապահում անել ինչ որ բան խղճիս դեմ»: Անկոտրում պահվածքը գալիս էր այն համոզմունքից, որ այդ ամենը տրվել է Աստծուց: Դա բերեց նրան,որ ձևավորվեց բողոքական ռեֆորմացիան և արմատական փոփոխություններ տեղի ունեցան միջնադարյան կաթոլիկ եկեղեցում:

Պատում 5 «Ազդեցության անկանխատեսելի ուժը» Այս մոտեցման հիմքում դրված է և մեկնաբանվում է Շառ դե Գոլի կամային հատկանիշներ «դե Գոլը իշխանության հասավ չունենալով ոչինչ, բացի կայուն բարոյական սկզբունքների, ինտելեկտի, անձնական որակների և իր ինքնության առաքինությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինքն իրեն հռչակում է ղեկավար, բանակցությունների նստում Չերչիլի և Ռուզվելտի հետ:1960 թ-նին նրա պրեզիդենտական «ոչը» ամուր դիրքերի վրա էր և մնացած կողմերը այլ ընտրանք չունենալով կամ համաձայնվում էին կամ ոչ:

Պատում 6 «Հաղթում ենք ինքնաշահադրդմամբ» Պատում 7 «Բեֆետի գլուխկոտրուկը» Այս օրինակով կարելի է ստիպել մարդկանց անել մի բան, ինչը հակառակ է իրենց շահերին դա նշանակում է հայտվել այնպիսի իրավիճակում ինչպիսին «բանտարկյալի դիլեման» էր: «Պատերազմ և խաղաղություն»  աշխատանքում  հետևությունն այն է, որ միայն գերզինված և հաղթանակի հավատով են հաղթում՝ պատերազմի սարսափն: Այսինքն, եթե ուզում ես խաղաղություն ապա ցուցադրիր պատերազմին քո պատրաստվածությունը՝ զինվելով, բանակցային հմտություններով, ինքնակառավարվեելով և հաղթանակին հավատալով: Աումանը դեմ է ցանկացած անորոշ համաձայնվածությանը, զիջմանը, այսինքն արաբա-իսրայելական երկարատև կոֆլիկտի լուծումը Աումաննը պայմանավորում է հետագա լիարժեք հաղթանակով, որի համար անհրաժեշտ է ինքնաշահադրդվել և ինքնաիրացվել:

Որոշ մանրամասներ Աումանի տեսության մասին։