Լավրով. Որևէ նոր պատժամիջոց չի ազդի ՌԴ ազգային շահերի պաշտպանության վրա

143

Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեն կարող հանգեցնել Ռուսաստանի՝ իր ազգային շահերը պաշտպանելու գծի փոփոխությանը: Այս մասին YouTube-ի «Soloviev Live» ալիքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում:

Ռուսաստանի արտգործնախարարը հիշերել է իր գործընկերոջ՝ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հայտարարությունը, ով ասել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը պետք է պահպանել, բայց՝ Ռուսաստանի նկատմամբ լծակներ ունենալու համար:

«Ինձ թվում էր, որ Եվրոպայում ԽՍՀՄ և Ռուսաստանի էներգետիկ նախագծերը միշտ էլ դրական իմաստով փոխադարձ կախվածության նյութական հիմք են հանդիսացել: Երբ տնտեսապես երկները փոխկապակցված են, միշտ լավ է, ավելի հեշտ է լուծել շատ այլ խնդիրներ», – ասել է Լավրովը։