Թուրքական հեռուստաալիքը Հայաստանը, Ղրիմը և այլն ցույց է տվել որպես Թուրքիայի մաս 2050թ․

280

Թուրքական «TRT1» հեռուստաալիքը ցույց է տվել 2050 թվականի քարտեզ, որը Թուրքիայի կազմում պատկերում է Ռուսաստանի և այլ պետությունների տարածքներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Միացած» տարածքների թվում են Հունաստանը, Հայաստանը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Լիբիան, Կենտրոնական Ասիայի մեծ մասը և Արաբական թերակղզին:

Բացի դրանից Թուրքիան ընդգրկում է Ռուսաստանի Ղրիմի և Սևաստոպոլի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադըղեան և Հյուսիսային Օսիան:

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի ծրագրերը․

 «Նոր Օսմանյան կայսրության երազանքներ։ Դրանք չեն իրականանա, բայց շատ բան են ցույց տալիս. նացիոնալիզմի ուժերը հզոր են Թուրքիայում: ԻՆչպես ասում են, որ երազելը վնասակար չէ», – գրել է Պուշկովը: