Երկրի յուրաքանչյուր 50-րդ բնակիչն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ․ ՏԱՍՍ

157

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 159,3 միլիոնը, հաշվարկել է ՏԱՍՍ-ը, որը վկայակոչում է իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալներ:

Այսպիսով, պատվաստվածներն արդեն կազմում են աշխարհի բնակչության 2%-ից ավելին։ 2020 թվականի կեսերի դրությամբ ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդը աշխարհի բնակչությունը գնահատում է 7 միլիարդ 795 միլիոն մարդ:

Միջին հաշվով, անցյալ յոթ օրվա ընթացքում, օրական կատարվել է շուրջ 6 միլիոն պատվաստում: Բոլոր պատվաստումներից ամենաշատը՝ ավելի քան 48 միլիոն, կատարվել է Միացյալ Նահանգներում: Չինաստանը երկրորդ տեղում է (պատվաստված է ավելի քան 40 միլիոն քաղաքացի), երրորդում Մեծ Բրիտանիան է։