Երեխեքն իրենց ավտոմատներով էնքան են պայքարել, որ վերջում անտառներն են մտել. ոչ մեկը չգնաց նրանց հետեւից

195

«Էս երեխեն անընդհատ ինձ հանգստացնում է, թե տատի մի լացի, պապան գալու է:  Աստված գիտի, թե ինչ տառապանքով եմ ես ապրում, ես ունեմ էդ մի մինուճար տղեն, 28 տարի պահել եմ, մեծացրել, Նիկոլ, քո նմանների համա՞ր։ Էսօր ով կկանգնի, մեր երեխեքին կբերի մենք նրանց կողքին կանգնած ենք»,– պատմեց Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող կինը, որի որդին անհետ կորած է:

Նա որդու հետ վերջին անգամ  զրուցել հոկտեմբերի 20–ին, եւ առ այսօր որեւէ լուր չունի նրանից։

«Մի անգամ դուռը չեն ծեծել, ասել, որ երեխուդ տարել կորցրել ենք, անզենք տարել, հանձնել ենք գրավված տարածքում։ Երեխեքն իրենց ավտոմատներով էնքան են պայքարել, որ վերջում անտառներն են մտել, ոչ մեկը չգնաց նրանց հետեւից։ Առանց ռազվետկի 3 ավտոբուս դու տանում, հանձնում ես թշնամուն, որ թշնամին ասի՝ տղերք, եկեք, մենք էլ ենք հայ»,– սրտնեղեց կինը: