Եվրոմիությունը կարող է այս շաբաթ համաձայնագիր ստորագրել Novavax-ի հետ

122

Եվրոմիությունը կարող է այս շաբաթ համաձայնագիր ստորագրել ամերիկյան Novavax ընկերության հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Novavax-ի հետ բանակցություններն ակտիվացել են, և մենք ձգտում ենք պայմանագիր կնքել այս կամ հաջորդ շաբաթ», – ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը:

Դեկտեմբերին ԵՄ-ն ավարտեց նախնական բանակցությունները Novavax-ի հետ 100 միլիոն չափաբաժնի մատակարարման և ևս 100 միլիոնի հնարավոր մատակարարման շուրջ:

Պատվաստանյութը դեռ փորձարկումների փուլում է, բայց Միացյալ Թագավորությունում անցկացված ուսումնասիրության նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն 89,3% արդյունավետութjուն ունի COVID-19-ի դեմ: