ԵՄ-ն հաշվի Լավրովի հայտարարությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ

161

Եվրոմիությունն ի գիտություն ընդունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ով ավելի վաղ չէր բացառել խզել Մոսկվայի կապերը Բրյուսելի հետ, եթե վերջինս շարունակի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ի գիտություն ընդունեց Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը Եվրոմիության հետ հարաբերությունների մասին: Մենք նաև հաշվի ենք առնում Կրեմլի բացատրությունները, մենք դա կքննարկենք ԵՄ խորհրդում», – ասել է նա: