ԵՄ-ն այս ամիս պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ․ Reuters

143

Եվրոմիությունը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «դաշնակիցների» մուտքը կարգելի և կսառեցնի նրանց ակտիվները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ:

Ըստ աղբյուրների, Բեռլինն ու Փարիզը դժվար թե աջակցեն կոշտ պատժամիջոցներին, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ, բայց նրանք արդեն համաձայնել են սահմանափակումներին: Նշվում է, որ Լեհաստանը, Բալթյան երկրները, Չեխիան և Ռումինիան արդեն պնդում են պատժամիջոցների կիրառման մասին:

Այսպիսով, որոշումը կարող է կայացվել փետրվարի 22-ին` ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստում:

«Մենք այլևս չենք կարող խուսափել պատժամիջոցներից… Պատժամիջոցների օգտին կա կոնսենսուս, ներառյալ Գերմանիան: Մենք չենք կարող այլ կերպ պատասխանել», – մեջբերվում են անոնիմ դիվանագետի խոսքերը: