Գերությունից ազատ կարձակվի Մարալ Նաջարյանը

187

Ըստ որոշ տեղեկությունների Միջազգային Կարմիր Խաչի և Լիբանանի Կարմիր խաչի ջանքերով մոտ օրերս գերությունից ազատ կարձակվի բեյրութահայ Մարալ Նաջարյանը։

Հիշեցնենք, որ պետերազմի ավարտից հետո Մարալ Նաջարյանը իր ամուսնու հետ գերության մեջ էին հայտնվել երբ փորձել էին Բերձորից անցնել Գորիս, հավատալով այն տեղեկատվությանը, որ այդ ճանապարհը այդ պահին վերահսկվում էր ռուս խաղաղապահների կողմից։