Ավարտվում է «Սպուտնիկ V Լայթ»-ի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը

107

Գամալեյա կենտրոնն ավարտել է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական միաբաղադրիչ պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V Լայթ»-ի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Այս մասին ուրբաթ օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: «Գամալեյա ինստիտուտը հասցրել է իրականացնել առաջին փուլը և այժմ ավարտում է այս պատրաստուկի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը», – ասել է նա:

«Սպուտնիկ V Լայթ»-ը նվազեցնում է, բայց չի բացառում կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի հավանականությունը:

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գործողության տևողությունը 3-4 անգամ կարճ կլինի, քան երկբաղադրիչի դեպքում, նշել է Գինցբուրգը: