Այսօր Արցախում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

117

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․

«Այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում, Մարտունի քաղաքի մոտակայքում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Տեղեկատու հեռախոս՝ 911»։