ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Չինաստանը նվազեցնում է սմարթֆոնների արտահանումը Ռուսաստան

147

Չինական սմարթֆոն արտադրողները կրճատում են իրենց արտահանումը Ռուսաստան ԱՄՆ-ի ճնշման և նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով փորձագետներին:

GS Group-ի կանխատեսման համաձայն, եթե ԱՄՆ-ն շարունակի պատժամիջոցներ կիրառել, 2021 թվականին երեք խոշորագույն չինական արտադրողների՝ Huawei, Xiaomi և BBK Electronics (Oppo, Vivo, Realme) բաժնեմասը Ռուսաստանին սմարթֆոնների մատակարարումներում կարող է իջնել 25%-ի: 2020-ին այդ արտադրողների մասնաբաժինը ներմուծման մեջ կազմում էր 47%:

Չինական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են սմարթֆոնների համար բաղադրիչների պակասի, ինչը պատճառ է դարձել դեպի Ռուսաստան առաքումների նվազման։