Facebook-ը կկրճատի լրահոսում քաղաքական կոնտենտի ծավալները

126

Facebook սոցիալական ցանցը կնվազեցնի քաղաքական կոնտենտի ծավալները: Այս մասին հայտարարել է ամերիկյան ընկերության մամուլի ծառայությունը:

Ըստ Facebook-ի տվյալների, այժմ քաղաքական բովանդակությանը բաժին է ընկնում հրապարակումների ընդհանուր թվի 6%-ը:

 «Ինչպես [գործադիր տնօրեն] Մարկ Ցուկերբերգը նշել է վերջերս իրականացված ֆինանսական զեկույցում, մարդկանց հետադարձ կապը ցույց է տալիս, որ նրանք դժկամությամբ են լրատվական դաշտում տեսնում քաղաքական բովանդակություն: Հաջորդ ամիսների ընթացքում մենք կաշխատենք ավելի լավ հասկանալ մարդկանց տարբեր նախասիրությունները և կփորձարկենք մի քանի մոտեցում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ընկերության ծրագրերի համաձայն, առաջին քայլը կլինի այս շաբաթ Կանադայի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի բնակիչների համար քաղաքական կոնտենտի կրճատումը, իսկ մի քանի շաբաթ անց՝ ամերիկացի օգտատերերի համար։