Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ

1218

Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր ՖԲ էջում գրում, –

Թուրքիայից առաջին բեռնատար գնացքը Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծով հասավ Ռուսաստան, ինչին անմիջապես հաջորդեց Սուխումի դիմումը Մոսկվային, որում պատրաստակամություն է հայտնվում Աբխազիայով բացել Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցությունը։

Ակնհայտ է, որ «հաղորդակցության ուղիների ապաշրջափակման» ծրագրի համատեքստում աշխարհաքաղաքական չափազանց ուշագրավ զարգացումներն այժմ ընթանում են Վրաստանի շուրջ և խնդիրն ամենևին էլ միայն տնտեսական ոլորտում չէ։

Անկարան և Բաքուն դեպի Ռուսաստան առաջին գնացքով ցանկանում են հավաստիացնել Թբիլիսիին, որ Վրաստանը որևէ պարագայում չի կորցնելու իր տարանցիկ նշանակությունը, այլ նույնիսկ մեծացնելու է այն։

Մինչդեռ Մոսկվան, որն ի դեպ, մինչ աբխազական կողմի դիմումը, Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթգծի գործարկման հարցով ԶԼՄ-ներով արդեն իսկ որոշակի քարոզչական ազդեցություն էր գործադրում Վրաստանի վրա, ձգտում է, ըստ էության, զրոյացնել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Ռուսատանին կապելուն միտված երկաթուղային ծրագրի նշանակությունը և դրանով թուլացնել թուրք-ադրբեջանական ազդեցությունը։

Եթե հաշվի առնենք, որ ապաշրջափակման արդյունքում զուտ տեխնիկական իմաստով ամենաարագը կարող է գործարկվել Ջուլֆա (Իրան)-Նախիջևան-Երևան երկաթգիծը, ապա աբխազական երկաթուղու բացմամբ «մայրցամաքային» Արդբեջանով Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության ծրագիրն էլ զգալիորեն կկորցնի իր արդիականությունը, հատկապես, որ իրանական կողմում Աստարայից մինչև Ռաշտ երկաթուղին առայժմ այդպես էլ չկա։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Իր ունեցած բոլոր միջոցներով փորձի պայմանավորվել Վրաստանի հետ աբխազական ուղու բացման խնդրով, ինչը նաև լայն հանրավորություն կտա շատ ավելի կոշտ դիրքավորվել, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» հարցում՝ բացելով հեռանկար հայ-վրաց-ռուս-իրանական համատեղ ջանքերով ընդհանրապես դա չեզոքացնելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը