Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել է ևս 4 զոհված զինծառայողի մարմին

122

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել է ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումները փետրվարի 11-ին  3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում: