Ռոհանին դեռ չի նկատել Բայդենի կողմից բարի կամքի դրսևորում

151

Թեհրանը դեռ չի տեսել միջուկային գործարքին վերադառնալու հետ կապված բարի կամքի որևէ դրսևորում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին այսօր ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք դեռ չենք տեսնում բարի կամքի որևէ ժեստ ԱՄՆ նոր կառավարության կողմից: Նրանց հռետորաբանությունը փոխվել է, բայց գործնականում պետք է տեսնենք, թե ինչպես են նրանք ցանկանում փոխհատուցել այդ հանցագործությունը (խոսքը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի՝ միջուկային գործարքից դուրս գալու մասին է)», հայտարարել է նա:

Նախագահի խոսքերով, «ոչ ոք չէր կասկածում, որ իրանական ազգի վրա առավելագույն ճնշումը կձախողվի»: