Մինչև «Իմ քայլից» դուրս գալս էլ , ասում էին՝ «Նիկոլը քեզ 50000$ է տվել , որ խմբակցությունում մնաս

109

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում է» ֆեյքերի դեմ ։ «Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու, և բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ ֊ին , Քոչարյանին և այլն և որ ամենակարևորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։ Մինչև «Իմ քայլից» դուրս գալս էլ , ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել , որ խմբակցությունում մնաս»։ Հիմա, որ էսքան ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ, կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի»,- գրել է նախկին իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։