«Մենք էլ գոհ չենք այն արդյունքներից, որն այս պահին ունենք». Նիկոլ Փաշինյան. Mediaport

154

«Մենք էլ գոհ չենք այն արդյունքներից, որն այս պահին ունենք». Նիկոլ Փաշինյանը ծաղրում է գերիների հարազատներին՝ հայտարարելով, թե իրենք էլ «գոհ չեն» այս պահի արդյունքներից՝ պնդելով, թե  իրենց որևէ գործողություն պարտադրելու անհրաժեշտություն չկա:

Փաստացի, գերիներին վերադարձնել պարտավոր Փաշինյանն ընդամենը «գոհ չէ» թշնամու մոտ հարյուրավոր գերիներ ունենալու փաստից, որոնց ծնողներին ամեն օր խաբում են այսօր-վաղը զավակներին վերադարձնելու խոստումներով:

Հիշեցնենք, որ գերության մեջ գտնվող գյումրեցիների հարազատներն այսօր երկու կողմից փակել են Գյումրի-Երևան, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Տեղեկություններ կան, որ ողջ գիշեր ճանապարհը փակ են պահելու: