«Ձայն հայրենեացի» միջոցառումը նվիրված է արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին

117

Փետրվարի 13-ին, ժամը 14:00-ին «Մեցցո» ակումբում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվելու է Սամվել Թադևոսյանի «Շուշիի լեգենդը» փաստավավերագրական ֆիլմը, ելույթ են ունենալու արցախյան պատերազմում զոհված լիբանանահայ հայրենադարձ, օպերային երգիչ, ազատամարտիկ Գևորգ Հաջյանի որդին՝ Թաթուլ Հաջյանը, «Բերդ» պարային անսամբլը, Արցախում արկի պայթյունից կուրացած դուդուկահար Հակոբ Բաբայանը, երգչուհի Լիլիթ Յանը, 10-ամյա ասմունքող Մարիամ Մելքոնյանը:

Կներկայացվի նաև Մնջախաղի պետական թատրոնի «Պիերոյի երազը» քնարական կատակերգությունը: Միջոցառումը վարում է Արսեն Ղազարյանը:

Արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ հանդիպմանը ներկա են լինելու բաձրաստիճան զինվորականներ (գեներալներ, գնդապետներ…), հոգևորականներ, գիտության, կրթության, մշակույթի հայտնի գործիչներ, բուժաշխատողներ, մանկավարժներ…