Հետաքրքրական է, թե ինչ էր ակնարկում Բոլթոնը, երբ ասում էր, թե այդ անձին՝ գործող վարչապետին հարցրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը

129

«2018-ին Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն.«Այսօրվա հանգամանքներն ընդգծում են, որ կարևոր է երկու հակամարտ կողմերի համաձայնության գան ղարբաղյան համակարտության հարցում։ Երբ դա տեղի ունենա, միանգամից կբացվի հայ-ադրբերջանական սահմանը։ Համոզված եմ, որ կբացվի նաև հայ-թուրքական սահմանը»,- նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նույն ժամանակ ԱՄՆ-ի Ադրբեջանում նախկին դեսպան Կոզլարիչն ասել էր, որ «Հայաստանում ընտրական գործընթացի ավարտից հետո կարող է բացվել ոչ թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն, այլ հակառակը՝ պատերազմական գործողությունները»։

Հետաքրքիր է, որ բոլորը շեշտում էին 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների կապը արցախյան հակամարտության հանգուցալուծման հետ։ Բոլթոն նաև ասել էր, որ ընտրություններից հետո սպասում է ղարաբաղյան խնդրում Փաշինյանի նոր նախաձեռնություններին։

«Իսկ ինչու էր վարչապետ ներկայացող անձն այդ ժամանակ շտապում ու ընտրությունները նախաձեռնում 2018-ի դեկտեմբերին, այլ ոչ թե մյուս տարվա ամռանը, կամ աշնանը, այն դեպքում, երբ իրենից նման նախաձեռնություններ էին սպասում, ինքը ո՞ւր էր շտապում։ Նաև հետաքրքրական է, թե ինչ էր ակնարկում Բոլթոնը, երբ ասում էր, թե այդ անձին՝ գործող վարչապետին հարցրել է, թե որն է իր հաջողության գաղտնիքը։ Կարծես թե պատասխանը հետևյալն է, քեզ դարձրել ենք վարչապետ ու դու Արցախի հարցում ունես ստանձնած պարտավորություններ»,- շարունակել է քաղաքագետը։