Հանդիպում ԱՍԱԼԱ-ի բացահայտված անդամ Վազգեն Սիսլյանի հետ

302

Փետրվարի 10-ին Ապարանի երիտասարդների նախաձեռնող խումբը կազմակերպել էր հանդիպում՝ ԱՍԱԼԱ-ի  «Վան» ռազմական գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ:

Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Պարոն Սիսլյանը ներկաներին պատմեց հետաքրքիր պատմություններ ու հիշողություններ՝ կապված ԱՍԱԼԱ-ի հետ,  ապա պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Քննարկեցին ինչպես ԱՍԱԼԱ-ին վերաբերող հարցեր, այնպես էլ վերջին իրադարձությունները, դրանց պատճառներն ու ներկա իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը։

Լուսանկարները՝ Գայանե Հարությունյանի