Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարվել է

110

Հանրապետության հրապարակում անհետ կորածների հարազատներ ու ոստիկանների միջև քաշքշոց է սկսվել:

Ոստիկանները ավտոքարշակով փորձել են փողոցից հեռացնել ծնողներից մեկի ավտոմեքենան, սակայն ակցիայի մյուս մասնակիցները թույլ չեն տվել:

Անհետ կորածների հարազատների վրդովմունքի պատճառն Արսեն Թորոսյանի այն արտահայտությունն է, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու հետ են բերել: