Թուրքիան պատրաստ է գրանցել «Սպուտնիկ V»-ը անհրաժեշտ փորձարկումներից հետո

120

Թուրքիան առաջվա պես պատրաստ է գրանցել «Սպուտնիկ V»-ը, եթե ռուսական պատվաստանյութը անցնի թունաբանական հետազոտությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Անկարայում կայացած մամլո ասուլիսում:

«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր երկրների և ընկերությունների հետ, ներառյալ նրանց հետ, ովքեր պատրաստ են պատվաստանյութը տրամադրել մինչև ապրիլ: Մենք կենտրոնացել ենք երեք պատվաստանյութերի վրա՝ ռուսական, չինական և թուրք գիտնականների կողմից պատրաստված», – ասել է առողջապահության նախարարը:

Նրա համաձայն, թուրքական կողմը լրացուցիչ հարցեր ունի ռուսական պատվաստանյութի վերաբերյալ՝ 2020-ի դեկտեմբերին անցկացված թունաբանական հետազոտությունների հետո: «Եթե դրանք վերացվեն, ապա մենք պատրաստ ենք ոչ միայն գրանցել և գնել այն, այլև արտադրություն սկսել Թուրքիայում», – հավելել է նախարարը: