Էրդողանը ստացել է պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը

121

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 11-ին հայտարարեց, որ իրեն ներարկել են նոր կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Առաջինը նա ստացել է 2021 թվականի հունվարի 14-ին: Հանրապետության նախագահը հիվանդության դեմ պատվաստվել է չինական պատրաստուկով:

«Ողջույններ, սիրելի եղբայրներ, այսօր ինձ տրվեց COVID-19-ի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Հուսով ենք, որ մոտ ապագայում մեր բոլոր բնակիչները կպատվաստվեն», – գրել է Էրդողանը Telegram-ի իր պաշտոնական ալիքում: