Գասպարյան Օնիկով սաղ արյան մեջ թաթախված են. հրադադարից հետո էլ ոչինչ չեն արել, ծամել-դրել են բերանները, էլի բան չեն արել

107

«Պատկան մարմինները տեղյակ են եղել ու չեն հանել շրջափակումից մեր երեխեքին։ Ո՞ւր է Օնիկ Գասպարյանը, ասեք՝ գա այստեղ։ Թող մեր երեխեքին բերեն, ուրիշ բան չեմ ուզում։ Թող Նիկոլ Փաշինյանը գա այստեղ, ասեմ՝ իրենից ռուսներն ինչ են ուզում։ Որդուս մասին այս պահին ոչ ոք հստակ տեղեկություն չի կարողանում տալ։ Հոկտեմբերի 10-ից հետո տղայիս ոչ ոք չի տեսել»,- ասել է կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տղամարդը, որի որդին անհետ կորած է համարվում:

Նա պատմել է, որ վերջին անգամ հոկտեմբերի 12-ին խոսել  որդու հետ. «Մենք ամսի 12-ին խոսել ենք երեխու հետ, իրենք շրջափակմա մեջ են եղել, չեն հանել այնտեղից։ Տեղյակ են եղել պատկան մարմինները ու չեն հանել շրջափակումից։ Գասպարյան Օնիկով սաղ արյան մեջ թաթախված են։ Հրադադարից հետո էլ ոչինչ չեն արել, ծամել-դրել են բերանները, էլի բան չեն արել»։