Անկարան մոտ է Ս-400-ների երկրորդ պայմանագրին, բայց կարող է հրաժարվել. Middle East Eye

114

Նախօրեին Middle East Eye-ը հրապարակել է հոդված, որում, վկայակոչելով թուրքական աղբյուրներ, հաղորդել է, որ Անկարան և Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները Ս-400-ների երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ, և Թուրքիայից պահանջվում է միայն վերջնական ստորագրություն։

Ըստ պարբերականի բարձրաստիճան աղբյուրի՝ գործարքը հիմա Անկարային շատ դժվար դրության մեջ է դնում, քանի որ Ռուսաստանը  համաձայնել է միայն երկրորդ առաքման պարագայում Էրդողանի կողմից շատ ցանկալի տեխնոլոգիայի փոխանցմանը և համատեղ արտադրության պայմաններին։ 

Այս լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Թուրքիան պատրաստ է հրաժարվել Ս-400-ից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Սիրիայում YPG-ի քրդերի հետ համագործակցությունից: Եթե ԱՄՆ–ը կատարի թուրքերի պահանջը, ապա Թուրքիան կհրաժարվի Ս-400-ների երկրորդ խմբաքանակից, և որ ամենակարևորն է՝ տեխնոլոգիայից։