Ախ տնավեր / Հասմիկ Դոլուխանյան և Միքայել Նավասարդյան

368

Պահպանված այս տարբերակը՝ Ավագ Սահակյանի (Արագածոտնի մարզ, գ. Ներքին Բազմաբերդ):

Ախ տնավեր

Արի էրթանք սարն ի բլուր,

Ես էղնիմ հող, դու էղի ջուր,

Ես էղնիմ հող, դու էղի ջուր,

Օյ օյ օյ օյ լաճ  տնավեր:

Արի էրթանք սարն ի Բինգյոլ,

Ես էղնիմ ջուր, դու էղի գոլ,

Ես էղնիմ ջուր, դու էղի գոլ,

Օյ օյ օյ օյ լաճ տնավեր:

Արի էրթանք ի վերին թաղ,

Ես էղնիմ թուփ, դու էղի շաղ,

Ես էղնիմ թուփ, դու էղի շաղ,

Օյ օյ օյ օյ լաճ տնավեր:

Արի էրթանք սարն ի Սասուն,

Ես էղնիմ ծուխ, դու էղի սուն,

Ես էղնիմ ծուխ, դու էղի սուն,

Օյ օյ օյ օյ լաճ տնավեր:

Սասնա սարեր մեջ ամպերուն,

Սասնա բերդեր բաց հովերուն,

Սասնա զենքեր մեջ քարերուն,

Օյ օյ օյ օյ լաճ տնավեր:

https://youtube.com/watch?v=oNgydtJHUPY

Աղբյուրը՝ Հասմիկ Դոլուխանյանի ՖԲ էջից։