Ազատ է արձակվել թուրքը, ով ստանձնել էր ռուս օդաչուի մահվան մեղքը

145

2015-ի նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժը Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24 ինքնաթիռ։ Սպանվել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովը:

Բերման ենթարկվելուց հետո Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքն ասել էր, որ ինքը անձամբ չի ներգրավվել ռուս օդաչուին կրակելու մեջ և նման հրաման չի տվել, այլ պատասխանատվություն է ստանձնել, քանի որ ինքը կրակ բացած զինված ստորաբաժանման հրամանատարն է:

Օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեղքը վերցրած Չելիքը անօրինական զենք պահելու համար բանտարկության պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հանյտնել է Չելիքի փաստաբանը:

«Այո, Չելիքը ազատվել է բանտից», – ասել է փաստաբանը: