Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ դիտելու զորավարժությունները

128

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի մեկնել է Թուրքիա, որտեղ դիտելու է Կարսում անցկացվող երկկողմ զորավարժությունների վերջին փուլը: Այս մասին հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի առանձին համակցված բանակի զինծառայողները մասնակցում են զորավարժություններին, որոնք տեղի են ունենում փետրվարի 1-ից 12-ը: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զորավարժությունների նպատակն է ապահովել երկու պետությունների ստորաբաժանումների համակարգումը: