Ադրբեջանը երաշխավորում է մեր անվտանգ տեղաշարժը մեր իսկ երկրում․․․

156

ԵՊՀ Ռազմավարակն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է, –

“5․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ և ԲԵՌՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՏԵՂԱՇԱՐԺԸ ԳՈՐԻՍ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՈՎ․․․”

(հատված “Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին” հուշագրից,

հրապարակվել է երեկ, չի հերքվել ոչ ոքի կողմից)․․․

Համաձայնեք, որ մոնումենտալ է գրված բոլոր առումներով․ Ադրբեջանը երաշխավորում է մեր անվտանգ տեղաշարժը մեր իսկ երկրում․․․

Ընդամենը մեկ նախադասություն, որը ցույց է տալիս մեր, իրավիճակի ու մեր պետության ողջ ողբերգությունն ու թշվառությունը։

Հարցնում էիք՝ հող տալը, պետություն կորցնելը, որպես ազգ ոչնչանալն ինչպե՞ս է լինում, նաև հենց այսպես՝ հուշագրով․․․

Ի դեպ, Արցախի Քաշաթաղի շրջանի այն կտորը (Կովսական-Զանգելան, Որոտան-Կուբաթլու հատվածում), որ կարողացել էինք պահել և մերն էր պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 9-ից հետո, փաստորեն հենց այս հուշագրով են “իշխանությունները” տվել Ադրբեջանին․․․