ԱԱԾ տնօրենը հանդիպել է գերեվարված զինվորների հարազատների հետ

137

Շիրակի մարզպետարանում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպում է ունեցել ադրբեջանցիների կողմից գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ԱԱԾ-ից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ գերության մեջ գտնվող զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից՝ գործուն քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին վերադարձնելու ուղղությամբ։