Փաշինյանը միակ «ղեկա­վար» կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախչելով, զրահապատ անձրևանոցների տակ թաքնված․ Գևորգ Պետրոսյան․ «Իրավունք»

45

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությու­նը հանգստյան օրերին հանդիպում էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և եկել այն եզրա­հանգման, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մա­սին նրա առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհր­դարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Դա, ի վեր­ջո, ինչո՞վ է պայմանավորված, որ խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է իշխանությունների հրա­ժարականը, բայց չի ցանկանում ար­տահերթ ընտրություններ, հետաքրքր­վեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Գևորգ Պետրոստանից: Ըստ նրա՝ ընդդիմությունը շարունա­կում է պնդել, որ անիմաստ է Փաշի­նյանի վարչապետության պայմաննե­րում գնալ արտահերթ խորհրդարանա­կան ընտրությունների:– Եթե Փաշինյանն իրեն թույլ է տալիս, որ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործի ժողովրդի դեմ, պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություն­ներ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմա­հացնել: Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից, գնահատականներից այն­քան վախեցած է, որ անգամ ուժային կառույցներն օգտա­գործելու ունակությունը գի­տակցելով՝ հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություն­ներից: Վստահ եմ, որ ընտրությունների պարագայում Փաշինյանը կդիմի ընտրակեղծիքների, քանի որ առանց դրա՝ նա չի կարող դառնալ իշխանություն: Ավելին՝ եթե իրեն պաշտպանող և հանրությանը վիրավորող ֆեյքերը չլի­նեն, ապա առհասարակ վարկանիշ չի ունենա: Մենք չենք ունեցել այնպիսի ղեկավար, որը, վախենալով, անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր: Փաշինյանը միակ ղեկա­վար կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախնելով: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին տրամադրել է տեղեկատվություն, որից վախեցած՝ հրաժարվել է ընտրություններից»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: