Տրանսպորտ ես փոխում՝ քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին

162

«Մենք պարտավոր չենք զբաղվել բնակելի շենքերի ներսում առկա խնդիրներով»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա հայտարարությանն ի պատասխան՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրել է.

«Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի:

Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:

Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:

Իսկ, եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:

Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:

Բնակ ֆոնդ ավելացնելիս՝ իհարկե չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:

Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը»: