«Սպուտնիկ V» մշակողների պատասխանը Դեղերի եվրոպական գործակալությանը

135

Ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը մշակողները հրապարակել են ԵՄ-ում պատվաստանյութի գրանցման դիմումի փաստաթղթային ապացույցներ: Փաստաթղթի լուսանկարը տեղադրվել է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջում:

«Ի պատասխան Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությանը, թե նրանք չեն կարողանում գտնել «Սպուտնիկ V»-ի դիմումը, մենք հրապարակում ենք 2021 թվականի հունվարի 29-ի այդ հայցի հաստատումը», – ասված է լուսանկարի մեկնաբանության մեջ: