Սյունիքում լուսբանումների համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը

178

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: