Սերբիան բանակցություններ է վարում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ գնելու շուրջ

171

Սերբիան Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում «Սպուտնիկ Լայթ» կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու շուրջ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչը Բելգրադում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսի հետ համատեղ մամլո ասուլիսում:

«Բոլոր նրանց մոտ, ում ես գիտեմ, և ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր պատվաստվել են  «Սպուտնիկ V»-ով, բացասական ազդեցություններ չեն եղել», – ասել է վարչապետը: Սերբիան ակնկալում է հնարավորինս շուտ ստանալ իր պատվիրած պատվաստանյութերի զգալի մասը և բանակցություններ է վարում նոր լրացուցիչ քանակությունների վերաբերյալ:

«Հատկապես այն բանի հետ կապված, որ Ռուսաստանի Գամալեյա ինստիտուտը պատրաստում է նոր պատվաստանյութ, որը կոչվում է «Սպուտնիկ Լայթ», և մենք բանակցություններ ենք վարում «Սպուտնիկ Լայթ» գնելու շուրջ», – ասել է նա:

Բելգրադը նաև Մոսկվայի հետ բանակցություններ է վարում Սերբիայում «Սպուտնիկ V» արտադրելու շուրջ։