Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված քրգործ է հարուցվել

124

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ կապված Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ. հայտնել են   Գլխավոր դատախազությունից։

Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու, հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը փետրվարի 8-ին  ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին պաշտպանելու նպատակով  կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, թե ինքն էլ է վերացնելու  Նիկոլ Փաշինյանին: