Լավրով. Արևմուտքը փորձում է ՌԴ-ն «հնազանդ» ու «հարմար» երկիր դարձնել

139

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության «ինքնուրույնանալու, անկախ արտաքին քաղաքականության իր իրավունքը պաշտպանելու, միջազգային իրավունքը պաշտպանելու» ցանկացած փորձ հանդիպում է «ավելի ու ավելի կատաղի դիմադրության» Մոսկվայի արևմտյան գործընկերների կողմից, «ովքեր ցանկանում են, որ ՌԴ-ն մեծ հաշվով «հնազանդ» լինի», հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

Լավրովի խոսքերով, «նրանք ուզում են Ռուսաստանին ստիպել համաձայնվել մարդկային համամարդկային արժեքների շատ կասկածելի մեկնաբանությունների հետ, որոնք իրենք են դավանում և որոնք հակասում են ռուսական մշակութային ավանդույթին ու քաղաքակրթական ավանդույթներին»:

Ըստ դիվանագետի, նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը «լինի «հարմար» տարածք իրենց սեփական շահերը խթանելու համար» ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության և հասարակական-քաղաքական ոլորտներում: