Ինչու՞ է Ադրբեջանին վերադարձված 18 գերու դիմաց Հայրենիք վերադառնում ընդամենը 5 հայ ռազմագերի

110

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը անդրադարձել է գերիների փոխանակման խնդրին նշելով, –

Գերեվարված 5 զինծառայողներ՝

Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի),

Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի),

Իսրայիլյան Հովհաննես Գևորգի (Գյումրի),

Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս),

Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի),

վերադարձան Հայրենիք։

Հիշեցնեմ, որ 10 օր առաջ՝ հունվարի30-ին, ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանին էին փոխանցվել 18 ադրբեջանցիներ (Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում նախօրեին ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողներ և Վանք գյուղում գտնվող 16 “հիվանդներ”)։

Հարց 1 Ինչու՞ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացն այսչափ դանդաղ է ընթանում։

Հարց 2 Ինչու՞ է Ադրբեջանին վերադարձված 18 գերու դիմաց Հայրենիք վերադառնում ընդամենը 5 հայ ռազմագերի։

ԼՐԱՑՈՒՄ Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռ Մուրադովը հայտնել է, որ այսօր Ադրբեջան է վերադարձվել 1 գերի։ Այսինքն՝ մեզ վերադարձվել է 5 գերի 19-ի դիմաց։