Թրամփը թաքցրել է Պուտինի հետ զրույցի մանրամասները․ Բայդենի խորհրդականները փորձում են պարզել

124

ԱՄՆ նախկին նախագահ ​​Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների մանրամասները, բայց դրանք կարող են հասանելի դառնալ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին: Այս մասին հաղորդում է Politico թերթը:

Ըստ թերթի աղբյուրների, Թրամփի ու Պուտինի շուրջ մեկ տասնյակ զրույցների մանրամասները դեռևս գաղտնիք են մնում, և Բայդենի խորհրդականները անհրաժեշտ են համարում այդ ամենը պարզել:

Նրանք ուզում են իմանալ, արդյոք հանրապետականը երբևէ տվե՞լ է Պուտինին գաղտնի տեղեկատվություն, արդյոք նա գաղտնի համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի նախագահի հետ, որոնք կարող են անակնկալի բերել նոր վարչակազմին: