Թուրքիան հետաքրքրված է տիեզերքում Ռուսաստանի հետ համագործակցությամբ

117

Թուրքիան հետաքրքրված է տիեզերական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է հանրապետության տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Հուսեյն Յըլդըրըմը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք արդեն շատ լավ հարաբերություններ ենք հաստատել: Ես հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանին [Թուրքիայում], և մենք աշխատում ենք համաձայնագրի նախագծի վրա՝ թե ինչպես Թուրքիան և Ռուսաստանը կարող են շարունակել համագործակցությունն այս ոլորտում: Իհարկե, Ռուսաստանը շատ կարևոր տեղ է զբաղեցնում տիեզերական արդյունաբերության մեջ, և մենք դա քաջ գիտակցում ենք: Եվ մենք իսկապես հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ համագործակցությամբ», – ասել է նա:

Ըստ Յըլդըրըմի, «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում» Անկարան ակնկալում է համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության հետ, «թե որ ոլորտներում է հնարավոր այդ համագործակցությունը»: Հանրապետության տիեզերական գործակալության ղեկավարը նաև ասել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ռուսական «Սոյուզ» տիեզերանավը իր տիեզերագնացի թռիչքի համար։