Թեհրանն ու Մոսկվան պայմանավորվել են Իրանում համատեղ արտադրել «Սպուտնիկ V»

170

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արտադրել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութերը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Իսլամական հեղափոխության 42-ամյակին նվիրված արարողության ժամանակ, որն անցկացվում է առցանց ձևաչափով:

«Համատեղ արտադրության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, և շուտով մենք ականատես կլինենք այս պատվաստանյութի արտադրությանը Իրանում», – ասել է Ջալալին: