Էրդողանը խոսեց տիեզերքում Թուրքիայի ծրագրերի մասին

159

Թուրքիան նախատեսում է Լուսին հասնելու համար հրթիռ արձակել տիեզերք մինչև 2023 թվականը: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ներկայացրել է ազգային տիեզերական ծրագիրը:

Էրդողանի համաձայն, Լուսնի վրա վայրէջքը պետք է իրականացվի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, որը նշվելու է 2023 թվականի վերջին:

«Կարծում եմ, որ թուրք ինժեներները կկատարեն իրենց առաքելությունը», – ասել է նա: Բացի դրանից, Անկարան մտադիր է ստեղծել միջազգային մասնակցությամբ տիեզերագնացություն, որպեսզի հանրապետությունը «մուտք ունենա տիեզերք»: