Զախարովան բերել է Արևմուտքի կողմից ԶԼՄ-ների հետապնդումների օրինակներ

126

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցի իր էջում հիշեցրել է արևմտյան երկրներում լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքեր:

«Ե՞րբ են նրանք վերջապես պատժամիջոցներ կիրառելու իրենց նկատմամբ», – գրել է նա՝ թվարկելով զանգվածային լրատվամիջոցների հետապնդումների գրեթե 20 օրինակ:

Մասնավորապես, նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը RT France-ին չի տրամադրել հավատարմագրում, որ Sputnik–ի լրագրողին ֆրանսիական ոստիկանությունը վիրավորել է «դեղին ժիլետների» բողոքի ցույցը ցրելու ժամանակ և այլն։