Բալիստիկ հրթիռը ԱՄՆ-ում սխալմամբ ընկալել են որպես ՉԹՕ

148

Անհայտ թռչող օբյեկտը, որը տեսել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի երկնքում, պարզվել է, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռ է: Անսովոր լուսավոր առարկա ներկայացնող տեսանյութերը սոցիալական ցանցերում հայտնվել են փետրվարի 9-ին:

Fox News-ը տեղեկացնում է, որ ամերիկացիները ոչ թե չբացահայտված թռչող օբյեկտ են նկարահանել, այլ Trident II բալիստիկ հրթիռը, որը փորձարկումների շրջանակներում արձակվել է սուզանավից: