Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի շրջանում

126

Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Փրկարարական  ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ վերջին երկու օրերի ընթացքում աշխատանքները դադարեցվել էին ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ: